Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Չպարտվող տեսակի ֆենոմենը կամ Նիկոլ Փաշինյանի հաղթանակն այլընտրանք չունի

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցերը այնքան միատոն ու ձանձրալի էին, որ լրագրողներին այլ բան չէր մնում, քան որսալ կառավարության նախկին ղեկավարի էպատաժային, հաճախ վուլգար արտահայտությունները՝ նրա ելույթների կամ մարզային չինովնիկների տափակ հաշվետվությունների բովանդակային սնանկությունը քողարկելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերում ընդհանրապես բացակայում է մարզային բյուրոկտրատիան․ դրանցում երևում են կոնկրետ համայնքը՝ իր խճանկարով, մարդիկ՝ իրենց պրոբլեմներով, ստեղծագործող, կրեատիվ վարչապետը, որը Երևանում պատրաստված ելույթների ու կեղծ վիճակագրական թվերի փոխարեն՝ փորձում է լուծումներ գտնել տեղում՝ հանրային տրամադրությունները հասկանալու իր բացառիկ ունակությամբ, նաև՝ պետական ռեսուրսների գիտակցումով, որպեսզի պոպուլիզմը որևէ պարագայում չստվերի պետական քաղաքականությունը։

Տավուշ կատարած այցը ասվածի լավագույն դրսևորումն է։ Երկօրյա հանդիպումներն այնքան հարուստ էին բովանդկային առումով, որ անիմաստ է բոլոր կարևոր մանրամասներին անդրադառնալը ու թերևս կենտրոնանք երկու առանցքային դրվագի վրա, որոնք, մեր կարծիքով, բնութագրում են նոր Հայաստանը՝ նրան պատմականորեն սահմանազատելով հին Հայաստանից, որին վերադառնալու բոլոր կամուրջներն այրվում են անվերադարձ՝ ամեն օր ու հետևողականորեն։ Հեղափոխությունը կարող է հաղթել հենց այսպես՝ ամենօրյա ռեժիմով, մտնելով յուրաքանչյուր մարզ, փոխելով առանձին վերցրած՝ համայնքի դիմագիծը, մարդու կենցաղը, մտածողութունը։

Վերջ փայտային մաֆիային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում համայնքապետերի հետ հանդիպմանը հայտարարել է, որ փոխզիջում չի լինելու, փայտային մաֆիայի գործունեությունը դադարեցված է և պետք է դադարեցված մնա, այլ ելք չկա։ Համայնքապետերի հետ հանդիպմանը վարչապետը խոսել է 140 հազար դոլար արժողությամբ բնապահպանական նոր ծրագրի մասին, որի շրջանակներում Հաղարծին գյուղի բնակիչները պետք է բիզնես ծրագրեր ներկայացնեն և փոխեն իրենց ընկալումները շրջակա միջավայրի նկատմամբ։

Փայտային մաֆիան քրեաօլիգարխիկ համակարգի եկամտի կարևոր աղբյուրներից մեկն էր, հանցավոր մի սխեմա, որի մեջ շահառու օլիգարխիկ սեգմենտները ներքաշել էին հազարավոր շարքային գյուղացիների՝ փայտի անօրինական բիզնեսը դարձնելով իրենց գերշահույթների միջոց ու հազարավոր սովորական գյուղացիների մտածողություն, կենցաղ, որի միջոցով վերջիններս լուծում էին իրենց ընտանիքի օրվա հացի հարցը։ Քրեաօլիգարխիաան շահագրգռված էր, որպեսզի հասարակության ավելի լայն շերտեր ներքաշվեն կոռուպցիոն սխեմաների, գործարքների մեջ՝ դրանով ավելի կառավարելի դառնալով իշխանությունների համար։ Պատահական չէ, որ երբ Դիլիջանի ու հարակից գյուղերի բնակիչներն անցած տարի բողքի ակցիաներ էին իրականացնում՝ ապօրինի ծառահատումների իրենց «իրավունքը» պահպանելու նպատակով, Կարեն Կարապետյանի կառավարությունն ոչ միայն չէր հակազդում դրանց, այլ բողոքավորների հետ մտնում էր գործարքի շուրջ՝ «փայերի» խնդիրն «արդար» լուծելու նպատակով։ Երկիրն ապրում էր համատարած թալանի տրամաբանությամբ, ու երբեմն «վերևները» ժեստ էին անում հասարակության ավելի լայն շերտերին ու դա համարվում էր քրեաօլիգարխիայի «սոցիալական արդարության» տեսլականը։

«Դիլիջան» ազգային պարկի ոչնչացման գործընթացը Նիկոլ Փաշինյանը որոշել է կանխել ոչ թե ոստիկանական մահակի ուժով, այլ՝ մարդկանց երկխոսության հրավիրելով, նրանց մոտ արժեքային հեղափոխության հրամայական առաջացնելով։ Իսկ դրա համար հույժ կարևոր է, որ կառավարությունը Դիլիջանի ու հարակից գյուղերի բնակիչներին առաջարկում է այլընտրանք, որը նրանց թույլ կտա ձերբազատվել տարիներով իրենց պարտադրված քրեական մտածողությունից ու լծվել արդյունք ստեղծելուն։

Ժամանակակից քաղաքականությունը հիմնված է այլընտրանքի հնարավորության վրա․ երբ գյուղացուն հորդորդում ես ծառ չկտրել, անպայման պետք է ցույց տաս, թե ինչպես հայթայթի ապրուստի միջոց, ընդ որում՝ լեգալ, օրինական ճանապարհով։

140 հազար դոլարի ծրագիրը գուցե ծավալային, մասշտաբային առումով նույնիսկ շատ համեստ է, բայց սկզբի համար ֆինանսներից շատ ավելի կարևոր է մոտիվացիան, որը հանգում է արժեքային հեղափոխության անհրաժետությանը։ Նիկոլ Փաշինյանը թերևս հստակ գիտակցել է, որ իր իրականացրած հեղափոխությունը կարող է հաղթել, եթե փոխվի մարդկանց մտածողությունը․ ի վերջո՝ նոր Հայաստանը ոչ թե ֆորմալություն է, այլ՝ նոր մտածողություն, նոր բովանդակություն։

Նիկոլ Փաշինյանի բացառիկ քայլը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է՝ երկրում մտքի տեռոր է, ՀՀԿ գործիչները խոսում են քաղաքական հետապնդումների մասին։ Եթե բռնապետության խորհրդանիշ Ռոբերտ Քոչարյանն ազատազրկվում է, ապա դա ոչ թե տեռորի կամ քաղաքական հետապնդման, այլ հակառակը՝ ժողովրդավարության ու ազատությունների վերահաստատման խորհրդանիշ է։ Հետհեղափոխական Հայաստանում չկա քաղաքական վենդետա․ որևէ մեկը չի ազատազրկվել կամ ունեզրկվել՝ քաղաքական հայացքների համար կամ քաղաքական նպատակներով։ Սահմանադրական կարգ տապալելը քրեական ծանր հանցագորոծություն է կամ բանակից «տուշոնկա» գողանալը շարքային հանցագործություն է ու եթե դրանց հեղինակները պատժվում են, ապա նույնիսկ մեծ ու հարուստ երևակայությունը տեղի ունեցածում չի կարող փնտրել քաղաքական վենդետայի կամ հետապնդման բաղադրիչ։

Եթե երկրում իսկապես մոլեգնում են քաղաքական հետապնդումներն, ապա հեղափոխության օպոնենտներն ինչպե՞ս կբացատրեն այն փաստը, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում այցելում է Դիլիջանի գարեջրի գործարան, որը պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին։ Նիկոլ Փաշինյանը երեկ քաղաքական տոլերանտության ու պետական ռացիոնալ մտածողության բացառիկ օրինակ ցույց տվեց՝ իրապես ապացուցելով, որ երկրում հաղթել է սիրո և համերաշխության հեղափոխությունը և իր կառավարությունն՝ անկախ քաղաքական հայացքներից, կանգնած է բոլոր գործարարների կողքին, որոնք արդյունք են ստեղծում՝ իրենց օրինական գործունեության շնորհիվ։

Քաղաքական վենդենտան այն կլիներ, եթե Հակոբ Հակոբյանին սատարելու փոխարեն՝ նոր կառավարությունը նրա ձեռքից խլեր գործարանը՝ միայն այն պատճառով, որ դրա տերը Սերժ Սարգսյանի կուսակցության անդամ է։ Ի դեպ, այսօր քաղաքական վենդետայի թեմայով վայնասուն բարձրացրողները ժամանակին հենց այդպես էլ վարվել են։ Ռոբերտ Քոչարյանը հետապնդելով սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր Արմեն Սարգսյանին՝ ակնհայտորեն նաև նրան ունեզրկելու նպատակ ուներ, որովհետև չէր կարողանում հանդուրժել, որ Հայաստանում կարող են լինել իր կողմից չվերահսկվող բիզնեսներ կամ փողեր։ Քաղաքական կամ անձնական վենդետայի թարմ օրինակ է նաև Խաչատուր Սուքիասյանի պատմությունը, որից Սերժ Սարգսյանը 2008-09թթ-ին «խլեց» «Բջնին»՝ միայն այն բանի համար, որ գործարարը նախագահական ընտրությունների ժամանակ սատարել է Լևոն Տեր-Պետրոսյանին։

Սակայն մեր հոդվածն ավարտենք պոզիտիվ հայացքով, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանի քայլերը համոզում են, որ գործ ունենք չպարտվող տեսակի հետ, որի հաղթանակն այլընտրանք չունի։ Այս համատեքստում զուր են հեղափոխության հակառակորդները թաքուն հույսեր փայփայում, որ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թիմը կարող է ձախողվել կամ հույսները դրել են հակահեղափոխության ռևանշի վրա։ Հեղափոխության հաղթանակն այլընտրանք չունի։ Ու դրա շահառուն դառնալու են նույնիսկ այն հանրապետական գործարարները, որոնք կարողանում են օրինական բիզնեսի ճանապարհով հարստանալ ու բարեկեցիկ դարձնել հարյուրավոր մարդկանց կենցաղը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում