Համացանցի օգտատերերը մեմի են վերածել Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը: Քիմը անբնական դիրք է ընդունել սպորտային կոշիկներ գովազդելու համար: Լուսանկարը հրապարակվել է նրա Instagam-ում: Այդ մասին գրում է lenta.ru-ն:
Լուսանկարում երևում է, որ Քիմը ներքնազգեստով պառկած է մահճակալին: Նրա ոտքերին Adidas Yeezy Boots 350 V2 Butters է, որը վերջերս թողարկել է նրա ամուսին Քանյե Ուեսթը:
Սակայն հանրության ուշադրությունը գրավել է Քարդաշյանի անսովոր դիրքը: Twitter-ի օգտատերերը արագորեն լուսանկարից «հանել են» պառկած Քիմին և տեղադրել այլ լուսանկարների վրա: