«Այո´, ինձ հետ զենք եղել է, ես վերցրել եմ ինձ հետ իմ ձեռքով սպանված թուրք ավագ լեյտենանտի զենքը, էդ զենքն իմ կյանքով մեկ անցել է, և դատավարության ավարտից հետո էդ զենքը ես պահանջելու եմ ձեզանից բոլորից: Դա արդարության համար է, դա նախատեսված չէ ինչ-որ մի հայի դեմ»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը:
Պավլիկ Մանուկյանը չհիշեց, սակայն, թե խմբից էլ ում մոտ է զենք եղել: Հարցին՝ ինչո՞վ է դա պայմանավորված, նա պատասխանել է. «Սրընթաց գործողությունների ընթացքով»:








































