Ամերիկացի մոդել Քորթնի Քարդաշյանը բաժանվել է սիրեցյալից՝ 25-ամյա բռնցքամարտիկ Յունես Բենջիմայից, հաղորդում է TMZ-ը։
Քարդաշյանը և Բենջիման սիրեցյալներ էին 2016-ից։ Ներկայում նրանք Instagram-ում այլևս միմյանց հետևորդ չեն։ Բացի այդ, համացանցում հայտնվել է Բենջիմայի լուսանկարը, որտեղ հանգստանում է նախկին մատուցողուհի Ջորդան Օզունայի հետ։
Վերջինը նախկինում հանդիպել է կանադացի երգիչ Ջասթին Բիբերի և ռեփեր Tyga-ի հետ։












































