Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը մեկնարկել են Ռիգայի միջազգային մրցաշարում:
Լատվիայում մեկնարկել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին այս տարի մասնակցում են 37 երկրների 260 շախմատիստ, այդ թվում՝ 24 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը:
Երեկ կայացած մրցաշարի առաջին տուրում մեր երեք շախմատիստներն էլ հաղթանակներ տոնեցին: Այսօր տեղի կունենան մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրի պարտիաները: