Ամերիկյան The New York Times պարբերականը պաշտպանել է կորեական ծագմամբ լրագրող Սարա Չոնին, որի շուրջ սկանդալ է ծավալվել Twitter-ում ռասիստական բնույթի գրառման համար։
Նշվում է, որ լրագրողը մասնավորապես ծաղրել է մաշկի բաց գույն ունեցող մարդկանց։ Սկանդալից հետո Չոնն ասել է, որ իր թվիթները միայն պատասխան էին վիրավորանքներին։ The New York Times-ը որոշել է չպատժել աշխատակցուհուն։
«Նրա լրագրողական գործունեությունը և փաստը, որ նա երիտասարդ ասիացի է, նրան թիրախ են դարձրել առցանց թրոլների համար։ Երկար ժամանակ նա արձագանքում էր այդ հետապնդումներին՝ ագրեսորի հռետորաբանություն օգտագործելով։ Այժմ նա տեսնում է, որ այդպիսի մոտեցումը միայն կրակի վրա յուղ է լցրել։ Նա զղջում է դրա համար, հասկանում, որ այդպիսի հռետորաբանությունն անընդունելի, և որ Times-ը դրան չի աջակցում»,-ասվում է պարբերականի հայտարարությունում։












































