Tuesday, 07 05 2024
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել

Հայաստանը հայտնվել է աշխարհագրական թակարդում. Լիլյա Շևցովա

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Մոսկովյան «Կարնեգի» փորձագիտական կենտրոնի «Ռուսական ներքին քաղաքականությունն ու ինստիտուտները» ծրագրի ղեկավար, Միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի  (Վաշինգտոն) առաջատար աշխատակից Լիլյա Շևցովան:

 – Տիկին Շևցովա, սկսած Մայդանում դիմակայության ալիքից՝ շահարկվում են տեսակետներ, թե Կիևում որոշվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրների, այդ թվում՝ ՌԴի ճակատագիրը: Ինչպե՞ս կանդրադառնան Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները հետխորհրդային տարածաշրջանի վրա:

 – Ես համաձայն եմ, որ որոշակի առումով Ուկրաինայում որոշվում էր մյուս նորանկախ երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի և Հայաստանի ճակատագիրը: Բայց պատկերացնենք հետևյալը. ԵՄ-ն ու Արևմուտքը Ուկրաինայի աջակցության լուրջ փաթեթ ունեին և պատրաստ էին Ուկրաինայի եվրոպական  ընտրությանն աջակցող մեխանիզմներ կիրառել: Պատկերացնենք, որ Եվրոպան ու Ամերիկան նախագահ Պուտինին ասեին, թե Ուկրաինան ինքը պետք է որոշի իր ուղին,  և պետք է հաշվի առնել ուկրաինացիների մեծամասնության տրամադրությունները, այսինքն՝ նրանց, ովքեր աջակցում են այդ ինտեգրացիոն ուղղությանը: Չի բացառվում, որ Կիևը դեկտեմբերի 17-ին համաձայնություններ ձեռք բերեր ոչ թե Կրեմլի, այլ Բրյուսելի հետ: Բայց քիչ հավանական է, որ այդ փաստը միանգամից իր ազդեցությունը կունենար հետխորհրդային մյուս երկրների վրա: Բայց եթե Ուկրաինային հաջողվեր անցնել իր տրանսֆորմացիոն ճանապարհը՝ ինչպես Լեհաստանն ու Բալթյան երկրները, ապա ուկրաինական ընտրությունը կմեծացներ եվրոպական չափանիշների աջակիցների թիվը հետխորհրդային տարածքում: Եթե Ուկրաինան շարժվեր Բուլղարիայի և Ռումինիայի ճանապարհով, ապա տեղի կունենար հակառակը՝ կմեծանար այն անձանց թիվը, ովքեր կձգտեին զարգացման մեկ  այլ ուղի:

 Ինչպե՞ս պետք է ուկրաինական մարտահրավերը հաղթահարեն ՌԴ-ն ու Արևմուտքը, և  ըստ Ձեզ՝ ո՞վ կհաղթի այս աշխարհաքաղաքական բախման արդյունքում:

 ՌԴ-ն ու Արևմուտքը բախվեցին Ուկրաինայի համար, և այդ պայքարում Արևմուտքը պարտվեց, բայց ողջ խնդիրն այն է, որ  Արևմուտքը այդքան էլ չէր փորձում պայքարել Ուկրաինայի համար: Արևմուտքը զբաղված է իր ներքին խնդիրներով: Բայց չի բացառվում, որ լիբերալ ժողովրդավարության նոր առաջնորդները և Արևմուտքի ելքը այս անկարողությունից  կարող են Ուկրաինայի համար պայքարի նոր ռաունդի բերել: Բայց սա տեղի կունենա, եթե իրենք՝ ուկրաինացիները,  հետաքրքրված լինեն եվրոպական չափանիշների ուղղությամբ: Ներկայումս Կրեմլը հաղթել է, ով կհաղթի հետո՝ դժվար է ասել:

 – Շատ է խոսվել այն մասին, որ ՌԴն աննախադեպ ճնշումներ է գործադրում ԵՄ Արևելյան գործընկերության երկրների՝ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ՝  գազային շանտաժի ու անվտանգության սահմանափակմանն ուղղված մանիպուլյացիաների միջոցով  Հայաստանին մղելով Մաքսային միությունԻնչպե՞ս եք տեսնում Հայաստանի հետագա ճակատագիրը ՄՄ-ում, որտեղ Ղազախստանը պնդում է, որ ՀՀ-ն ունի տարածքային խնդիր Ադրբեջանի հետ, մյուս կողմից՝ չունի ընդհանուր սահման ՄՄ-ի հետ:

 – Ռուսաստանի ժողովրդավարական հանրությունը խորը տխրությամբ  ընդունեց ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի փոխարեն: ՄՄ-ն, իհարկե, արխայիկ տնտեսությունների միություն է՝ հիմնված ՌԴ դոմինանտության վրա: Սա միություն չէ, որն իր անդամներին ուղղելու է տրանսֆորմացիայի ուղղությամբ: Բայց ողջ խնդիրն այն է, որ  Հայաստանը հայտնվեց աշխարհագրական  թակարդում, և Մոսկվայի հետ միությունը, երևում է, անխուսափելի էր:

Ինչ վերաբերում է ղազախական ակնարկներին, ապա Աստանան ու Նազարբաևն իրենց դիրքորոշումն ու դիտանկյունն ունեն ՄՄ-ի վերաբերյալ, և Աստանան գրեթե ամեն ինչում համաձայն  է Մոսկվայի հետ՝ բացի Մոսկվայի քաղաքական տիրապետումից ու վերազգային մարմիններից:  Ակնհայտ է, որ Նազարբաևը չէր ցանկանա, որ ՄՄ-ում լիներ մի երկիր, որն ամբողջապես կախված կլիներ ՌԴ-ից, ինչպես ներկայումս Հայաստանն է: Բայց սրանք իմ ենթադրություններն են: Մի՞թե հնարավոր է վստահ լինել քաղաքականության վերլուծության հարցում, երբ քաղաքականությունը կառուցվում է ակնարկների ու կուլիսային գործարքների վրա:

  – Ռուսաստանցի չինովնիկները պնդում են, որ ՀՀ-ն հատուկ կարգավիճակ է ունենալու ՄՄ-ում, որի համար էլ Հայաստանի համար անդամակցության ճանապարհային քարտեզ  է մշակվել: Ընդհանրապես նման կարգավիճակ լինո՞ւմ  է արդյոք ՄՄ-ներում, և որքանո՞վ է այս կարգավիճակն արդյունավետ:

  Այս մասին հստակ ոչինչ չեմ կարող ասել: Բայց ենթադրում եմ, որ  ՄՄ անդամ յուրաքանչյուր երկրի ցանկացած հատուկ կարգավիճակ  քայքայելու է ՄՄ-ն և ծնելու  կենտրոնախույս միտումներ:

– Հետխորհրդային տարածքում ԵՄ-ի ու ՌԴ-ի աշխարհաքաղաքական պայքարի հենց սկզբից տարբեր տեսակետներ են հնչում, թե՝ որքանո՞վ էր Արևմուտքի դիրքորոշումն ադեկվատ ռուսական ճնշումներին: Տեսնո՞ւմ եք անհրաժեշտություն, որպեսզի Արևմուտքը փոխի իր քաղաքականությունն այս տարածաշրջանում՝ կոշտացնելով իր մոտեցումները: Այսինքն՝ ի՞նչ պետք է անի Արևմուտքը:

 – Մեզ թվում էր, թե մրցակցություն է գնում: Բայց փաստացիորեն մի շարք փորձերից հետո՝ ձևավորել որոշակի գործընկերություն մի քանի երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ 90-ականների սկզբից մինչ  2000-ական թթ., որը կօգներ նրանց շարժվել Եվրոպա, ԵՄ-ն հրաժարվեց այդ հավակնոտ օրակարգից:  Նույնիսկ իր Արևելյան գործընկերությունն այդ նպատակը չի հետապնդում:  ԵՄ-ն չի կարողանում մարսել այն երկրներին, որոնք արդեն մտել են իր կառույցներ: Մենք տեսանք, որ Եվրոպան ու Արևմուտքը կորցրել են մյուսների տրանսֆորմացիային աջակցելու իրենց առաքելությունը,  ցանկությունն ու դրայվը:  Կարծում եմ, որ սա ժամանակավոր է: Արևմտյան հանրությունը չի կարող զարգանալ՝ չունենալով զարգացման, իր արժեքների առաջմղման ու ընդլայնման ռազմավարություն: Բայց դեռևս մենք մեր երկրներում պետք է մտածենք մեր ուժերով այդ տրանսֆորմացիան իրագործելու մասին՝ չակնկալելով որևէ կողմի օգնությունը: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում