Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդագրությունները այն մասին, որ Փհենյանը շարունակում է աշխատանքները միջուկա-հրթիռային ոլորտում: Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը իրատեսորեն է գնահատում իրավիճակը:
Խորհրդականը նաև նշել է, որ ժամանակը կգա, երբ ԱՄՆ-ը կկարողանա ճիշտ եզրակացություն անել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի կողմից Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին:
«Նախագահը Կիմ Չեն Ինին վարպետության դաս է ցուցադրում, թե ինչպես կարելի է դուռը բաց պահել ցանկացած մեկի համար, և եթե հյուսիսկորեացիները չեն հասկանում, թե ինչպես պետք է մուտք գործել այդ դռնով, նույնիսկ նախագահի ամենակոշտ քննադատները չեն կարող ասել, որ դա տեղի է ունեցել, քանի որ այդ դուռը անհրաժեշտ չափով չէր բացված»,- ասել է Բոլթոնը:









































