The Outline պարբերականի հեղինակն իր Twitter-ում հեգնանքով է արտահայտվել New York Times-ի հրապարակմանը, որտեղ մոլորակի ամենահարուստ մարդուն՝ Ջեֆ Բեզոսին ոճի խորհրդանիշ են անվանել։

Լրագրողուհուն աջակցել են Mashable-ից իր գործընկերները, որոնք պարբերականի էջերում հիշել են ամենաանճաշակ և անդեմ կերպարները, որոնցով Բեզոսը հայտնվել է հանրության մեջ և սոցցանցերի լուսանկարներում։
https://twitter.com/parismartineau/status/1025083631671422976?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1025083631671422976&ref_url=https%3A%2F%2Flenta.ru%2Fnews%2F2018%2F08%2F06%2Fbezos_clothes%2F
Նրանք հիշել են Բեզոսի «կասկածելի» հագուստով լուսանկարը, օրինակ՝ ֆլիսից ժակետով։

Կամ մարզաշապիկով, որը կարելի էր հագնել տունը վերանորոգելիս։

Հեղինակը գալիս է այն եզրակացության, որ Բեզոսը շատ հեռու է «ոճի խորհրդանիշ» լինելուց։ Այս կապակցությամբ, նրա խոսքերով, կասկածներ ունեն նույնիսկ New York Times-ի աշխատակիցները։

Բեզոսը Amazon ընկերության ղեկավարն է։ Forbes-ի տվյալներով՝ նա աշխարհի ամենահարուստ մարդն է համարվում։











































