«Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդին՝ Համզան, ամուսնացել է Մուհամեդ Աթայի դստեր հետ։ Աթան 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչություն գործած գրոհայինների առաջնորդն էր։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով ընտանիքի անդամների հայտարարությունը։

Ամուսնական կապը հաստատել են Ուսամա բեն Լադենի խորթ եղբայրները՝ Ահմադը և Հասան էլ Աթասը։ Նրանց խոսքով՝ Համզան «Ալ Քայիդա»-ում ղեկավար պաշտոն է զբաղեցնում և մտադիր էր վրեժ լուծել հոր մահվան համար, որին գնդակահարել են Պակիստանում ԱՄՆ գործողության ժամանակ։

Համզա բեն Լադենն Ուսամա բեն Լադենի ողջ մնացած 3 կանանցից մեկի՝ Հայրի Սաբարի որդին է, որը նրա հետ Աբոթաբադում էր ապրում։ Համզային համարում են «Ալ Քայիդա»-ի գործող առաջնորդ Ալման էլ Զավահիրիի տեղակալը։










































