Եգիպտոսում՝ Լուքսորում, նոր Սֆինքսի արձան է հայտնաբերվել։ Այս մասին ասել է նահանգի հուշարձանների կառավարման գծով ղեկավար Մուհամեդ Աբդել Ազիզը, փոխանցում է Yorum7-ը։
Արտեֆակտը հայտնաբերվել է սֆինքսների արահետում՝ Կարնակի և Լուքսորի միջև նոր ճանապարհի կառուցման ժամանակ։ Հայտնաբերված արձանը նման չէ մյուս խոյի գլխով սֆինքսներին, այլ հիշեցնում է «դասական» Գիզայի Սֆինքսին՝ մարդու գլխով առյուծի։
Ազիզի խոսքով՝ արձանը հնարավոր չէ հողի տակից դուրս բերել, քանի որ այն կարող է ավերվել շրջակա միջավայրի կտրուկ փոփոխության պատճառով։










































