Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին սովորեցնում է, թե «ինչպես ինչ-որ մեկի համար բացել դռները»։ Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ նախագահը Կիմ Չեն Ընին սովորեցնում է, թե ինչպես դռները բացել ինչ-որ մեկի առջև։ Եվ եթե Հյուսիսային Կորեան չհասկանա՝ ինչպես դրանցով անցնել, ամենակոշտ քննադատներն անգամ չեն կարող նախագահին մեղադրել նրանում, որ նա դռներն այնքան էլ լայն չի բացել»,-ասել է Բոլթոնը։
.@AmbJohnBolton: "[@POTUS] is giving Kim Jong Un a master class in how to hold a door open for somebody. And if the North Koreans can't figure out how to walk through it, even the president's fiercest critics will not be able to say it's because he didn't open it wide enough." pic.twitter.com/6LLO6n8hPn
— Fox News (@FoxNews) August 5, 2018









































