Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայ-ռուսական վերջին համաձայնագրերում անընդունելի կետերի հեղինակները հայաստանցի պաշտոնյաներն են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Սմբատ Կարախանյանը:

-Պարոն Կարախանյան, դեկտեմբերի 2-ին կայացավ Վլադիմիր Պուտինի պետական այցը ՀՀ, որի ընթացքում ստորագրված «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերը, որոնց համաձայն «ՀայՌուսգազարդն» ամբողջությամբ անցնում է ռուսական կողմին, Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ ապագա որեւէ օրենք, որոշում, հրամանագիր եւ այլ նորմատիվ ակտ չի փոփոխվի, այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեցին ՀՀ ԱԺ-ում ` չնայած դրանց դեմ հանրային մեծ բողոքի ալիքին և համաձայնագրերում տեղ գտած ստորացուցիչ ձևակերպումներին: Եթե Դուք պնդում էիք, որ Պուտինը ժամանելու  է ՀՀ՝ սատարելու հայ ժողովրդին, ապա հենց հասարակ սպառողին վերաբերող համաձայնագրերը պետք է որ այսքան ստորացուցիչ բնույթ չունենային:

-Հայտնի պատճառներով երկար դադարից հետո տեղի ունեցավ Պուտինի այցը ՀՀ: Սովորական  այց էր, շարունակվում են հիմա աշխատանքները ՄՄ անդամակցության շուրջ, վաղը ՀՀ նախագահը պետք է գա Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկման պետք է դրվի Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզը: Եթե պատրաստ լինի, և առարկություններ չլինեն, ապա այն կընդունվի, եթե ոչ, ապա հետագայում կսկսվի խնդիրները ճշգրտելու փուլը:

Ինչ վերաբերում է համաձայնագրերին, ապա այս ամենի մեջ մի հիմնական խնդիր կա, և դա այն է, որ ՀՀ իշխանությունները վստահություն չունեն իրենց ռուսաստանյան գործընկերների մոտ: Այս ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պայմանավորված է նրանով, որ ամեն նորմալ բան ՀՀ իշխանություններն այլանդակում ու այլասերում են: Պայմանագրում նշվել է այդ զավեշտալի «մինչև 2043 թվականը», որովհետև վստահություն չկա ՀՀ իշխանությունների նկատմամբ: Ոչ ոք դեմ չէ, այս ամենը կարող էր արվել հավասարակշռված, ողջամիտ, ողջախոհ ձևով, բայց քանի որ ՌԴ իշխանության կողմից չկա հիմնական վստահությունը, ՌԴ-ում վստահ չեն, թե այս մարդիկ հազար անգամ չեն խաբի, չեն գցի աջից ձախ, ուստի գնում են «ֆարսիրովկայի»: Հարցեր է առաջացնում, որ հարյուր տարի էլ գրենք, որ որոշում չփոխվի:

Սա խայտառակություն է ՀՀ իշխանության համար: Նման պայմանագրեր չի կարելի թույլ տալ, բայց այստեղ ՌԴ-ի կամ «Գազպրոմի» մեղքի մասին խոսք լինել չի կարող: «Գազպրոմն» ընկերություն է, որը բիզնեսով է զբաղվում, և իր դուստր կազմակերպության՝ «ՀայՌուսգազարդի» միջոցով իր բիզնեսն է անում և առավելագույն դիվիդենտ  է փորձում ստանալ և ապահովել բաժնետերերին: Բայց, մյուս կողմից, աննորմալ քայլերը գաղտնի պահելու, պարտք կուտակելու, «չենք մուծի, հետո կմուծենք»-ը կանխելու համար բոլոր երկրները սկսելու են նման խայտառակ հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, բոլոր հարաբերությունները կառուցվելու են մի հիմնական սկզբունքի վրա՝ անվստահության:

Աթոռամետությունը բերել է երկրում ստեղծված ներկայիս իրավիճակին և նրան, որ նման աբսուրդ ձևակերպումներ կան այդ համաձայնագրում: Չեն վստահում, բայց ՀՀ իշխանություններն էլ ստեղծված վիճակը ուզում են շրջել աջ կամ ձախ, խաղալ հակառուսականության վրա, քաղաքական գործիչների, փուչիկ կազմակերպությունների, որոնք տրաքում են, սակայն ՌԴ-ն հասկանում է, որ թելերը տանում են դեպի իշխանություն: Ուստի ողջամիտ հարցեր քննարկելը դժվար  է դառնում: Ցանկացած երկիր պետք է ՀՀ-ի առաջ հարցեր դնի, թե սա՛ էլ արեք, նա՛ էլ, նա՛ էլ:

Այս պայմանագրի՝ նման ոչ ադեկվատ կետերի հեղինակները հենց հայկական կողմի ներկայացուցիչներն են: Մարդիկ գալիս  են այստեղ, այնպիսի կետեր են առաջարկում, որ զարմացնում են: Բոլորը շատ լավ հասկանում են, որ «Գազպրոմը» մինչ 2043թ. նույն կարգավիճակում չի լինելու, լինելու է ձևափոխված, բայց գրում են աբսուրդ բաներ: Այսինքն` չկա վստահություն:

-Չկա վստահություն իշխանության նկատմամբ, բայց, փաստորեն, ՀՀ իշխանությունների նկատմամբ ՌԴ կոշտ քաղաքականության պտուղները քաղում է ժողովուրդը, որի հետևանքով էլ այդ ռուսական առաջարկներն այդքան գայթակղիչ չեն ընկալվում:

Ժողովրդի հարցն է գալիս. ժողովուրդը պետք է ունենա այդ պայքարի, մոբիլիզացիայի ոգին, թեև տարվում է որոշակի  պայքար ընդդիմադիր ուժերի կողմից: Եթե մոբիլիզացիա ու համախմբումներ լինեն, հույս է առաջանում, որ ՀՀ-ում լեգիտիմ իշխանւթյուն ձևավորվի, և հասարակությունը փրկվի: Մեկ խնդիր կա. ՌԴ-ն չունի վստահություն ՀՀ-ի նկատմամբ, դրա համար են նման ձևակերպումներ տեղ գտնում, որոնք ոչ մի տրամաբանություն չունեն: Դրանք   ենթարկվում են միայն աթոռամետության տրամաբանությանը, որն էլ է ավարտվում, քանի որ բոլորը սկսում են ծիծաղել:

Պարոն Կարախանյան, այս օրերին այն ուժերը` ՀԱԿը, ՀՅԴն, ԲՀԿն, որոնք, Ձեր պնդմամբ, ավանդաբար աշխատում են ՌԴի հետ, ևս դուրս էին եկել այդ համաձայնագրի դեմ` դեմ արտահայտվելով այդ ձևակերպումներին: Ինչո՞ւ:

Այդ տրամաբանությունը ճիշտ պետք է հասկանալ ու չնենգափոխել: Նրանք դուրս չեկան ՌԴ-ի դեմ: ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, մի շարք քաղաքացիական խմբեր պայքարում են ոչ ադեկվատ իրավիճակի ու ոչ ադեկվատ համաձայնագրերի դեմ, այս ամենը դեպի հակառուսականություն շեղելը տանում է  դեպի իշխանական ճամբար: ՀՀ իշխանությունները ցանկանում են ցույց տալ, թե տեսեք՝ ի՜նչ ծանր է, ի՜նչ հակառուսական տրամադրություններ են զարգացել, բայց իրավիճակը ցույց է տալիս, որ կան տրամադրություններ, սակայն դրանք մարգինալ, շատ փոքր քանակությամբ գործիչներ են:

Ռուսաստանում շատ լավ հասկանում են այս իրավիճակը, բայց նրանք խնդիրը դնում են հետևյալ կերպ. ՀՀ-ն մեր դաշնակից երկիրն է, ճակատագրի բերումով այսպես է ստացվել, բայց ՌԴ-ն ՀՀ  ժողովրդին տեր է կանգնում, ՀՀ ողջամիտ քաղաքական ուժերի հետ աշխատելու է: Պետք է հասնենք նրան, որ լեգիտիմ իշխանություն ձևավորվի:

Պարոն Կարախանյան, փաստորեն, Պուտինը հայտարարեց, որ Հայաստանը կկարողանա գազը ձեռք բերել ներքին գներովսակայն գազի գինը սպառողի համար չիջավ: Դրան  հաջորդեցին այս խայտառակ համաձայնագրերը, այսինքն` ժողովուրդն այս ամենից ոչինչ չի շահում, ավելին՝ տուժում է: Այս իրավիճակում, ըստ Ձեզ, ՌԴն ինչպե՞ս է աշխատելու հասարակության ու քաղաքական դաշտի հետ:

ՀՀ քաղաքացիների համար գազի սակագները որոշում է կառավարությանը կից հանձնաժողովը, իսկ Ռուսաստանին չեն հետաքրքրում երկար ու բարակ խոսակցությունները, թե սահմանին ինչքան ենք ստանում, այստեղ տվեցինք, այնտեղ տվեցինք: ՌԴ-ն հասկանում է, որ Հայաստանի սպառողը գազը գնում է համարյա թե եվրոպական գներով, բայց սրա համար պետք է պայքարի քաղաքացին, այստեղ ռուսական կողմը ոչինչ անել չի կարող: Ռուսաստանի մեսիջը հետևյալն է. «Մենք հասկանում ենք, ժողովուրդ, բայց մենք չենք գալու Ձեր տեղն իշխանափոխություն իրականացնենք: Կազմակերպվեք, ողջամիտ մարդկանց միջոցով լեգիտիմ իշխանություն ձևավորեք, այլապես ավելի ու ավելի խայտառակ համաձայնագրեր են լինելու»: Հիմա Եվրոպային ֆռռացրին, ուզում են Ռուսաստանին էլ այնպիսի բաներ ասեն, որ շշմեցնեն, բայց ՌԴ-ն հասկանում է, որ այս ամենը լուրջ չէ, ու այս ամենն իրագործել է պետք:

Ստացվում է, որ ոչինչ չեն կարողանում իրականացնել, ունեն իմիտացիայի ու դատարկախոսության համբավ: Իսկ համբավ ձևավորում են անելիքներով: Ամեն ինչ դեպի վատն է գնում: ՌԴ-ն ուզում է, որ ՀՀ-ն ծաղկուն երկիր լինի, սակայն Հայաստանի իշխանություններն այնպիսի բաներ են ասում, որ ՌԴ-ն զարմանում է: ՀՀ իշխանություններին վերացնելու մեսիջ ՌԴ-ն տալիս է ժողովրդին: Սա քաղաքականություն է, պայքար: Պետք է լինի հասարակական-քաղաքական մոբիլիզացիա այս արատավոր իշխանություններից, օլիգարխիկ համակարգից ազատվելու և լեգիտիմ իշխանություն ձևավորելու պահանջով:

Խոսեցիք օլիգարխիկ համակարգից ազատվելու անհրաժեշտության շուրջ: Ի՞նչ ճակատագրի են արժանանալու օլիգարխները Հայաստանում, որոնք քաղաքականությամբ են զբաղվում, եթե ՀՀ-ն միանա Ռուսաստանի կողմից ղեկավարվող ինտեգրացիոն նախագծերին:

Այդ ճանապարհով գնալու դեպքում հայաստանյան օլիգարխիկ համակարգն անցնելու է պատմության գիրկը: Ինչպես իրենց թալանած գումարները գնում են օֆշորներ, այդ գումարների հետևից իրենք էլ ստիպված կլինեն գնալ: Այդ մականունավորները, այդ կոնտինգենտը վերանալու է: Չեմ ասում, որ կոռուպցիան ու ստվերը վերանալու են, բայց բազմակի կրճատվելու են, մարդիկ լրջորեն սկսելու են մտածել` կա՛մ պետք է շարունակել նորմալ օրենքներով աշխատել, կա՛մ հավաքել փասափուսեն ու գնալ, եթե հնարավորություն լինի:

Սա վերաբերում է նաև Գագիկ Ծառուկյանի՞ն, ում ղեկավարած կուսակցությունն աշխատում է ՌԴի հետ:

-Օլիգարխների դեպքում այստեղ հարցը հետևյալ կերպ է. եթե համակարգը ջարդվում է, օլիգարխներն էլ կգան նորմալ հարկային դաշտ, պարզ կերևա՝ ով ինչով էր զբաղվում: Կան, իհարկե, այնպիսիք, որոնց վրա կենդանի տեղ չկա, բայց կան մարդիկ, ովքեր ընկած այս համակարգի մեջ՝ աշխատում են, հարմարվել են պարզապես: Իսկ եթե երկրում իրավիճակ չփոխվի, ավելի ու ավելի նվաստացուցիչ է լինելու ՌԴ-ի  վերաբերմունքը, սրվելու է իրավիճակը: Անհնար է դա չնկատել անընդհատ, պրոպագանդայի միջոցով, գժի տեղ դնել: Բայց չի ստացվելու, որովհետև անընդհատ ջարդվելու է  ժողովրդի գլխին:

Եթե նկատել եք, ՌԴ-ն այլևս ՀՀ իշխանությունների հետ չի աշխատում: Դեմք չկա: Մնացել է  ժողովուրդը: Աշխատում է ժողովրդի հետ, քաղաքական ողջամիտ ուժերի հետ, որոնք կարող են մոբիլիզացնել պայքարը, լեգիտիմ իշխանություն ստեղծել: Օրակարգում սա է դրված:

-Իսկ ի՞նչ բնույթի աշխատանքի մասին է խոսքը:

-Քաղաքական, քաղաքացիական, տեղեկատվական աշխատանք է, որ ՌԴ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում: ՌԴ-ն չի գալու գործողություններ ծավալի քաղաքական ուժերի հետ, կաշխատի հնարավոր և անհնարին մեթոդներով: Բայց չի աշխատի ֆինանսավորելով՝ ինչպես Արևմուտքը գունավոր հեղափոխությունների ժամանակ: Մեսիջ է ուղարկում ժողովրդին: Ցանկացած հաջորդ համաձայնագիր շատ ավելի վատն ու ստորացուցիչ է լինելու, բայց ՌԴ-ն պետականության կորուստ թույլ չի տա:

Պարոն Կարախանյան, առաջիկայումամենայն հավանականությամբ կներկայացվի Հայաստանի ՄՄ անդամակցության քարտեզը: Ձեր կարծիքով` այս կետից հետդարձ հնարավո՞ր է, և ինչ հատուկ կարգավիճակ է նախատեսվում Հայաստանի համար այդ քարտեզով:

-Ի՞նչ հետադարձ քայլ. շարունակվելու են բանակցությունները, ճշգրտված հարցերը ճշգրտվելու են: Հատուկ կարգավիճակն ընդհանուր սահմաններ չունենալն է: Խնդիր կա, և դա լուծվում է: Բնական է, որ Հայաստանն իր ծավալներով, ակտիվներով փոքր երկիր է, քան ՄՄ անդամ երկրները: Բոլոր թեմաներով, եթե վերցնենք, բնական է, որ Հայաստանը սկզբունքային այլ կարգավիճակ է ունենալու ՄՄ-ում: Հայաստանն ունի ԼՂ  հարց, արտաքին սահմանների չվավերացման խնդիր, բնական է, որ պետք է հատուկ կարգավիճակ լինի Հայաստանի համար, ավելի անհատականացված ծրագիր:

-Դուք պնդում էիք, որ Հայաստանը կշրջանցի ԼՂ հարցը ՄՄ-ում, բայց շատերն են պնդում, որ դա շրջանցել հնարավոր չէ, և բացառված չէ ԼՂի և ՀՀի միջև նույնիսկ մաքսային անցակետի տեղակայման հավանականությունը:

-Անցակետի հետ կապված լուրջ բան չկա, նման սահմանազատում փաստաթղթերով չի նախաստեսվում: Համենայն դեպս, ՌԴ իշխանությունները չունեն նման ծրագրեր, մնալու է նույն ստատուս քվոն: Եթե լինի անցակետի նման հարց, դա կլինի Ղարաբաղի և ՀՀ իշխանությունների միջև ձեռքբերված համաձայնություն: Այդ հարցերը ղազախների կողմից են բարձրացվում, բայց ՌԴ-ն նման բան չի բարձրացնում, ստատուս քվոն մնում է, ՀՀ-ն ու ԼՂ-ն իրար մեջ կորոշեն, ոչ մի երրորդ, չորրորդ ուժ չի գա մտնի ԼՂ-ի սահմանների մեջ:

Ասոցացման համաձայնագրի պարագայում սա խնդիր էր լինելու, քանի որ երրորդ ուժ էր գալու-մտներ այս ամենի մեջ, ու դրա համար ՌԴ-ն ասում էր՝ եթե պետք է երրորդ ուժեր մտնեն, ուրեմն ռուսական զինված ուժեր են տեղակայվելու ԼՂ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում