Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Սուրիկ Խաչատրյանը կկարողանա խելացի ձևով իր կատարած քայլերի համար պատասխան տալ. Վոլոդյա Հովհաննիսյան

«Հայ հասարակությունը ոգևորված է և ցնծությամբ է լցված կոռուպցիայի դեմ պայքարով։ Ես ինքս գտնում եմ, որ ՀՀ պետական բյուջեն ու ազգային հարստությունը սարսափելի, անբարոյական կերպով մսխվել են, սակայն այսօրվա կառավարության կատարած քայլերը կիսատ են ու անբավարար։ Պետք է պայքարել կոռուպցիայի արմատների դեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գնդապետ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը։

Մեր դիտարկմանը՝ մտավախություն չունի՞, որ կոռուպցիայի արմատների դեմ պայքարը կարող է հասնել ու չշրջանցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, որը մամուլի տեղեկություններով՝ արդեն լքել է Հայաստանը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Սուրիկ Խաչատրյանը շատ լավ կառավարիչ է եղել և Սյունիքի մարզում շատ կարևոր կառավարչական գործ է կատարել ժամանակին, հատկապես Արցախյան և Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Թե ինչպիսի տնտեսական կյանք է ունեցել՝ ես չեմ կարող ասել, մենք չենք կիսվել այդ մասով։ Տնտեսական, քաղաքական հարթությունում ես իր հետ չեմ շփվել։ Ես գտնում եմ, որ Սուրիկ Խաչատրյանը շատ խելացի մարդ է և կկարողանա խելացի ձևով օրենքի շրջանակներում իր կատարած քայլերի համար պատասխան տալ»։

Մեր հարցին՝ հիմա Սուրիկ Խաչատրյանը Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ, մեր զրուցակիցն ասաց, որ օգոստոսի 1-ին Խաչատրյանի ծննդյան օրն է եղել, ինքը զանգել է, որ շնորհավորի, բայց այդպես էլ չի կարողացել կապվել։

Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքով՝ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ ինչ եղել՝ եղել է իր ազգականների կողմից, և այդ ազգականների կատարած բոլոր հանցագործություններին իրավական պատասխան, գնահատական տրվել է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում