«Գազպրոմ Արմենիա»-ին պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի երկարամյա տնօրեն Գազի Կոլյա մականունով Նիկոլայ Գաբրիելյանի ինքնասպանությունից հետո «Տրանսգազ»-ը նոր տնօրեն ունի։
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ տնօրեն է նշանակվել ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին պետ Գարեգին Առաքելյանը։ Նա սերտ կապերի մեջ է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Այս նշանակման հարցում ևս մեծ դերակատարություն են ունեցել հենց վերոնշյալ անձինք։ Վարդան Հարությունյանը նրան նախ տարել էր ՊԵԿ, իսկ հիմա՝ հարազատ «Գազպրոմ»։
Նշենք, որ Գարեգին Առաքելյանն ավելի վաղ աշխատել է ԱԱԾ-ում։









































