Կանադայում նոր հզոր CHIME աստղադիտակը թույլ է տվել կարճ ռադիոազդանշան որսալ, որը ցնցել է ամբողջ գիտական աշխարհը։ Ազդանշանն ընդամենը վայրկյաններ է տևել, սակայն այն ճանաչվել է ամենացածր հաճախականությամբ ռադիոճառագայթումը։
«Արագ դիսկրետային ազդակ» (FRB) անվանումը ստացած ազդանշանը 700 մեգահերցից ավելի ցածր հաճախականություն է ունեցել։ Դա գիտնականներին թույլ է տվել ենթադրել, որ ազդանշանի աղբյուրը շատ հզոր է։
FRB-ները շատ հազվագյուտ երևույթներ են։ Մասնագետները չեն բացառում, որ այն կարող է սև անցքի պայթյուն լինել կամ ազդանշան՝ այլ քաղաքակրթություններից։







































