Monday, 22 06 2026
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

Քոչարյանի ռևանշը Սերժ Սարգսյանի նկատմամբ

Բոլորովին անսպասելի չէ, որ տասը տարի ներքաղաքական հակադիր բևեռներ կազմած Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն ներկայումս հայտնվել են գործակցային ռեժիմում, և ՀՀԿ-ն անում է հնարավորը Քոչարյանին կալանքից ազատելու համար: Ազատելով երկրորդ նախագահին կալանքից, ՀՀԿ-ն իհարկե լուծում է սեփական խնդիրները, որովհետև այդ կուսակցությունը Մարտի 1-ի համար պակաս պատասխանատու չէ, առնվազն այն պարզ պատճառով, որ եղել է օրենսդիր ու գործադիր մեծամասնություն: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ 2008 թվականին Հայաստանը սահմանադրորեն եղել է կիսանախագահական պետություն, ոչ թե նախագահական: Ըստ այդմ՝ խորհրդարանն ու կառավարությունը լիովին ի վիճակի էին ձեռնարկել քայլեր, որոնք երկրորդ նախագահին թույլ չէին տա ուժային գործողություն իրականացնել խաղաղ ցուցարարների դեմ ու բանը հասցնել մարդկային և պետական ողբերգության:

Այժմ ՀՀԿ-ն պահում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի թիկունքը, այլ սեփական ճակատը: Մյուս կողմից, սակայն, Քոչարյանը Մարտի 1-ի համատեքստում անցնելով պաշտպանության, բավական հստակ ակնարկեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հավակնության կամ մտադրության մասին: Ընդ որում, նկատելի է նաև, որ Քոչարյանը փորձելու է դրա համար օգտագործել այսպես ասած «զոհի կերպարանքը», դրանով փորձելով խաղալ հանրային ինչ-ինչ շերտերի զգայական կետերի վրա և այդպիսով փորձել ձևավորել թեկուզ փոքր, բայց որոշակի հանրային աջակցություն: Կստացվի, թե ոչ, այլ հարց է, բայց այստեղ թերևս որևէ մեկին չարժե թերագնահատել այդպիսի հնարավորությունը: Ահա այստեղ ստացվում է երկակի ուշագրավ մի վիճակ: Եթե Քոչարյանը ազատվում է կալանքից, ապա դրանով նա փաստորեն զգալիորեն զրկվում է «զոհի կերպարանքից»: Առանց այդ կերպարանքի Քոչարյանի ակտիվ քաղաքական գործունեությունը նրա համար ավելի շուտ կարող է ունենալ հասարակական բացասական տրամադրությունների գեներացման հետևանք, քան հանրային աջակցության էֆեկտ:

Հետևաբար ստացվում է, որ եթե ՀՀԿ-ն հասնում է նրան, որ Քոչարյանին չի թողնում երկար ժամանակ կալանքի մեջ, ըստ էության նրան զրկում է ակտիվ քաղաքականություն, շատ թե քիչ հանրային «լեգիտիմություն» պարունակող վերադարձի հնարավորությունից: Դա նշանակում է, որ Քոչարյանին ազատելով կալանքից, այսինքն՝ օգնելով այդ հարցում, ՀՀԿ-ն, ըստ էության, նրան խանգարում է ակտիվ քաղաքականություն վերադարձի հարցում: Քոչարյանն այդ պարագայում հայտնվում է ՀՀԿ-ից կախվածության մեջ, որովհետև հանրային «խղճմտանքի» հենարանը կորցնելու դեպքում նրա հենարանային հույսը մնում է ՀՀԿ-ն, և այդ կուսակցությունը կարող է լինել Քոչարյանի քաղաքական գործունեության միակ հենարան-կոմունիկացիան:

Հազիվ թե գտնվի այլ ուժ, որն այդ պայմաններում համաձայնի դառնալ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադարձի հաղորդակ: Ներկայումս ՀՀԿ-ն է կախված Քոչարյանից, նրա, այսպես ասած՝ անուններ տալու զգուշացումից, որ արեց հուլիսի 26-ի բացառիկ հարցազրույցում: Հանելով նրան կալանքից, հասնելով այդպիսի իրողության, ՀՀԿ-ն արդեն Քոչարյանին է գցում իրենից կախվածության մեջ: Ինչ է մտադիր անել Հանրապետականն այդ դեպքում, որովհետև ակնառու է, որ այդ իրավիճակը չի կարող ունենալ երկարաժամկետ պահպանման ռեսուրս: Թե՛ Քոչարյանը, թե՛ ՀՀԿ-ն հետո ինչ-որ բան պետք է անեն: Եվ այստեղ կարող է հարց առաջանալ՝ կապված ՀՀԿ-ում այսպես ասած ներքին հեղաշրջման հետ, երբ կստեղծվի մի իրավիճակ, երբ ՀՀԿ-ն ու Քոչարյանը պարզապես ստիպված կլինեն պաշտոնականացնել իրենց հարաբերությունները, փաստի առաջ դնելով Սերժ Սարգսյանին, որը ստիպված կլինի թողնել ՀՀԿ-ն, այսպես ասած՝ ընդհանուր շահից ելնելով: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը հենց այդ սկզբունքի վրա էր կառուցում իր հետնախագահական դիմակայությունը Սերժ Սարգսյանի հետ՝ անընդհատ մեսիջներ հղելով համակարգին, որ Սարգսյանը չի կարող երաշխավորել համակարգի անվտանգությունն ու կայունությունը և դա լավագույնս կարող է անել միայն ինքը:

Այդ հարցում Սարգսյանը կարողացավ չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանի պարբերական ազդակները, և 2015 թվականի փետրվարից հետո Քոչարյանը գործնականում ընդունեց պարտությունը, որն արտահայտվեց 2017-ի խորհրդարանի ընտրությունից առաջ նրա հայտարարությամբ, ըստ էության խաղից դուրս գալու մասին ակնարկով: Այժմ, սակայն, այլ իրավիճակ է, և թավշյա հեղափոխությունը Ռոբերտ Քոչարյանին մի կողմից դրել է իրավական պատասխանատվության առաջ ու կալանավորել, մյուս կողմից՝ Քոչարյանը ստացել է իր տասնամյա «թեզը» վերականգնելու հնարավորություն, արդեն փաստարկով, որ ինքը ճիշտ էր, Սերժ Սարգսյանը՝ սխալ, նա չկարողացավ ապահովել համակարգի անվտանգությունը: Այդպիսով՝ Քոչարյանը ստացել է գոնե կուսակցական շրջանակում Սերժ Սարգսյանին հաղթելու հնարավորություն, ինչը դիտարկում է իր պաշտպանության ռազմավարության շրջանակի մարտավարական կարևոր հանգրվան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում