Saturday, 27 06 2026
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից

Կառավարությունը դնում է հստակ առաջնային խնդիր, որ բիզնեսները պետք է ունենան կորպորատիվ կառավարման ներքին գործուն կանոններ. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին։

Մհեր Գրիգորյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու բարձր գնահատել Հայաստանի համար բրիտանական բիզնեսի և մշակութային բաղադրիչների առկայությունը: Մհեր Գրիգորյանը բրիտանական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում համարել է ոչ միայն օտարերկրյա ներդրում, այլև կառավարության համար ընդունելի բիզնես միջավայր ու կանոններ ձևավորող գործոն:

Փոխվարչապետի համոզմամբ՝ թափանցիկության մշակույթը, սոցիալական պատասխանատվության բաղադրիչը բիզնեսում և ընդհանրապես ճիշտ և արդար գործառնությունը շատ դեպքերում հնարավոր է լինում լիարժեք հասկանալ ոչ թե տեսություններից, այլ որակյալ գործընկերների հետ համագործակցությունից: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ մեկ ճիշտ ինստիտուցիոնալ ներդրողն իր շուրջ ձևավորում է բազմաթիվ դրական երևույթներ, ինչով նաև նպաստում է պետության ճիշտ գործառույթների ձևավորմանը: Փոխվարչապետը նշել է, որ կառավարության համար միշտ կարևոր է լինելու ոչ թե ուղղակի ֆինանսների, այլ որակյալ կապիտալի ներգրավումը:

Փոխվարչապետը շեշտել է, որ կառավարությունը դնում է հստակ առաջնային խնդիր, որ բիզնեսները պետք է ունենան կորպորատիվ կառավարման ներքին գործուն կանոններ, պետք է դառնան թափանցիկ և ձգտեն մասնակցությանը հրապարակային կապիտալի շուկաներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ դեսպան Ֆարնուորթը ներկայացրել է փոխվարչապետին երկու երկրների միջև բիզնես կապերը խթանելու և Հայաստանի բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր: Միացյալ Թագավորության դեսպանը նշել է, որ իրենք մի կողմից աջակցում են Հայաստանում բարեփոխումների իրականացմանը, մյուս կողմից ներկայացնում բրիտանական ներդրողներին Հայաստանում բիզնես ծավալելու հնարավորություններն ու ռիսկերը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում բրիտանական կազմակերպությունների գործունեությանը, խոսել ֆինանսա-տնտեսական ոլորտում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման առկա ներուժի և հնարավորությունների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում