Saturday, 04 05 2024
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ

Ամանորին ընդառաջ երեխաները հյուրընկալվել են «Հեքիաթային տնակում»

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունն այսօր Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ երեխաների համար կազմակերպել էր տոնական ուրախ միջոցառում: Մասնակիցները 4-12 տարեկան երեխաներն էին, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է Ծառայությունը։

Արդեն ավանդույթի վերածվող միջոցառումը կազմակերպվում է «Հեքիաթային տնակում», որը ԴԱՀԿ ծառայությունն ստեղծել է երեխաների տեսակցության կազմակերպման նպատակով: Ծառայությունում հյուրընկալված փոքրիկներին է ներկայացվել զվարթ շոու ծրագիր հեքիաթների հերոսների մասնակցությամբ, իսկ այնուհետ նրանք նվերներ են ստացել ԴԱՀԿ ծառայության կողմից:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության գնդապետ Լիաննա Սիմոնյանը շնորհավորել է երեխաներին գալիք տոների առթիվ և նշել.

«Սիրելի’ երեխաներ, հարգելի ծնողներ,

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այսօր մենք կրկին հանդիպել ենք Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության «Հեքիաթային տնակում», և ուրախ եմ, որ մեր հանդիպումներն արդեն գեղեցիկ ավանդույթ են դառնում: Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի անունից շնորհավորել ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանալ՝ առողջություն, երջանկություն և անամպ երկինք: Թող գալիք տարին ձեզ համար լինի հաջողությունների և ձեռքբերումների տարի»:

Այնուհետև լրագրողների հետ ճեպազրույցում ԴԱՀԿ անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Ասատրյանը նշել է.

«Այս միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել ԴԱՀԿ ծառայությունում, և անցկացվում է այն երեխաների համար, որոնք այս կամ այն հարցով կապված են ծառայության հետ։ Այս կերպ մենք փորձում ենք լուսավոր և ուրախ պահեր ստեղծել նրանց համար, քանի որ այս երեխաները արդեն իսկ ունեն ընտանեկան խնդիրներ։ Բացի այդ, այս միջոցառումն առիթ է հանդիսանում, որ հոգեբանական կապ ստեղծվի երեխաների և Ծառայության աշխատակիցների հետ, որպեսզի երեխաները, ի դեմս հարկադիր կատարողի, տեսնեն իրենց հենարանին, իրենց բարեկամին, այն մարդուն, ով կարող է նպաստել իրենց խնդիրների լուծմանը։ Եվ այս միջոցառումները տալիս են իրենց արդյունքները»:

Հիշեցնենք, որ Ծառայության՝ ալիմենտներին վերաբերող գործառույթներից են բռնագանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: 2013 թվականի վիճակագրության համաձայն՝ ընթացք է տրվել 1163 կատարողական վարույթի, որից 1051-ն ալիմենտի բռնագանձման /դրանից մարզային բաժիններում՝ 655 ալիմենտի բռնագանձման վարույթ/, բռնագանձված գումարը ՝ 380 մլն 677 հազ. 966 ՀՀ դրամ /որից մարզային բաժիններում՝ 240 մլն 143 հազ. 633 ՀՀ դրամ/, 103-ը` երեխաների տեսակցության կազմակերպման /որից մարզային բաժիններում՝ 41 վարույթ/ և 9-ը` երեխաների հանձնման վարույթներ են /որից մարզային բաժիններում՝ 5 վարույթ/։ Ընդհանուր առմամբ, Հարկադիր կատարման ծառայությունը աշխատանք է տանում շուրջ 2600 երեխայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում