ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշում է կայացրել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բազմաթիվ զրույցներից հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն։
«Թուրքիայի կառավարությունը հրաժարվեց ազատ արձակել հովիվ Բրանսոնին։ Նախագահ Թրամփի և նախագահ Էրդողանի բազմաթիվ զրույցներից, ինչպես նաև իմ՝ արտաքին գործերի նախարարի հետ (Մևլյութ Չավուշօղլու) բազմաթիվ զրույցներից հետո Թրամփը հանգեց եզրակացության, որ այդ պատժամիջոցները տեղին գործողություններ են»,-ասել է Փոմփեոն։
Փոմփեոն նաև ասել է, որ այդ քննարկումների ժամանակ կողմերին ընդհանուր եզրակացության հանգել չի հաջողվել։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է սահմանել։








































