Այսօր Մոսկվայում Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստի շրջանակներում Մաքսային միության անդամ երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, հաստատել են ՄՄ-ին և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին Կրեմլում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ 2013 թ. սեպտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել է ՄՄ-ին անդամակցելու որոշման մասին: