ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը օրերս դիտարկման նպատակով այց է կատարել կենտրոնական հավաքակայան և Մուրացանի ԿԿԶՀ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Գնդապետ Ավետիսյանը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի կազմակերպման գործընթացին, զրուցել զորակոչիկների հետ:
Մուրացանի ԿԿԶՀ-ում նույնպես հանդիպել է զորակոչիկների հետ և ծանոթացել նրանց առողջական վիճակին։
Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների գանգատները և դրանց լուծման տարբերակները։






































