Դերասան Ռայան Ռեյնոլդսը մտադիր է նոր շունչ հաղորդել «Տանը մենակ» (1990) սուրբծննդյան ֆիլմին՝ նախագծի պրոդյուսեր դառնալով։ Արդեն հայտնի է ֆիլմի անվանումը՝ Stoned Alone։
Նշվում է, որ նոր կատակերգական ֆիլմում 20-ամյա երիտասարդը, որը տանը կանեփ է աճեցնում, պետք է մեկնի լեռնադահուկային հանգստավայր՝ Սուրբ ծնունդը նշելու։ Նա ուշանում է ինքնաթիռից և մնում է տանը։
Ժապավենում իրական գողերի փոխարեն երիտասարդին կթվա, թե գողեր են ներխուժում տուն՝ կանեփի ազդեցությամբ։
Հնարավոր է՝ գլխավոր հերոսին մարմնավորի Ռեյնոլդսն ինքը։










































