ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ապագայում կարող է հանդիպել Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի հետ։
«Պետք է խոսել այլ մարդկանց հետ, հատկապես, երբ դուք խոսում եք հնարավոր պատերազմի և մարդկանց մահվան մասին։ Նման հանդիպումների մեջ ոչ մի վատ բան չկա։ Մենք հանդիպել ենք ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի հետ։ Ձերբակալվածները տուն վերադարձան։ Այնքան լավ և դրական բան է տեղի ունեցել։ Ես հրաշալի հանդիպում ունեցա նախագահ Պուտինի հետ»,– հայտարարել է Թրամփը։
«Իրենց մոտ դժվար ժամանակներն են։ Ես չեղարկեցի իրանական գործարքը, դա տարօրինակ գործարք էր… Եթե նրանք ցանկանան հանդիպել, ոչ մի լրացուցիչ պայման չկա։ Մենք անպայման կհանդիպենք։ Բայց չեմ կարծում, թե նրանք պատրաստ են»,– ասել է Թրամփը։










































