ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ձևավորված ավանդույթի համաձայն, անձամբ է սպայական ուսադիրներ հանձնել ոստիկանության ծառայողներին, հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Այս անգամ հուլիսի 30-ին համակարգի տարբեր ստորաբաժանումների 15 ոստիկան, բարեխիղճ և սրտացավ ծառայության համար, նոր կոչումներ են ստացել։
Ոստիկանության պետը վստահություն հայտնել, որ նոր կոչումները կնպաստեն մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ծառայողական պարտականությունների ավելի պատրաստակամ ու բարեխիղճ կատարմանը՝ ամրապնդելով ոստիկանություն-հասարակություն կապը։