Շքեղ 187-ամյա առանձնատունը՝ 1672 ք/մ տարածքով գտնվում է Լազուրե ափին, Ֆրանսիայում։ Այժմ տունը պատկանում է Grand Mariner լիկյորի սեփականատիրոջը։ Հենց նա էլ առանձնատունը վաճառքի է հանել՝ 411 մլն դոլար վաճառելով։

Առանձնատունը կառուցվել է 1830-ին։ 1904-ին այն գնել է Բելգիայի Լեապոլդ II թագավորը։

Տունն ունի 14 ննջասենյակ և բանկետների համար նախատեսված սրահ, իսկ առանձնատան տարածքում մեծ լողավազան կա, արհեստական լճակ և 30 ձիու համար նախատեսված ախոռ։

Առանձնատանն է պատկանում է նաև Եվրոպայի ամենաշքեղ այգիներից մեկը, որտեղ կա 15 հազար բուսատեսակ, 20 ջերմոց։

Տունը հարուստ է XIX դարի ֆրանսիական բյուրեղապակե ջահերով և նկարներով։

Գրադարանում 3 հազար գիրք կա։

Դեպի դարպասները տանող ճանապարհը շրջապատված է սոճիներով և արմավենիներով։ Մուտքի մոտ Աթենասի մարմարե արձանն է։


















































