Ջոանա Ջոզեֆը 13 տարեկան էր, երբ 100 կգ-ից ավելի էր կշռում։ Նա միանգամից մեկ կաթսա բրինձ կարող էր ուտել։ Ավելորդ քաշի պատճառով աղջկան միշտ ծաղրել են, գրում է The Sun-ը։

Համադասարանցիները Ջոանային «տգեղ բադիկ» են անվանել։ Նրա վրա ծիծաղել են նույնիսկ ուսուցիչները։ Արդյունքում աղջիկը ընկճախտի մեջ է ընկել և ավելի շատ կերել։

16 տարեկանում Մալայզիայի բնակչուհին վնասակար մթերքները փոխարինել է մրգերով ու բանջարեղենով, իսկ երեկոյան ժամերին վազել տան մերձակայքում։ Արդյունքում կամքի ուժի շնորհիվ աղջիկը 52 կգ քաշ է գցել։

Սակայն աղջիկն այդքանով չի սահմանափակվել և «Միսս Հնդկաստան» մրցույթում, որին մասնակցել են նաև հարևան երկրները, երկրորդ տեղը զբաղեցրել։













































