Իրականում Քեյթ Միդլթոնը և Մեգան Մարքլը չեն մրցակցում։ Elle-ի փոխանցմամբ՝ Քեմբրիջի դքսուհին կարևոր դեր է խաղացել արքայազն Հարիի և ամերիկացի դերասանուհու հարաբերությունների զարգացման հարցում։
Նշվում է, որ արքայազն Ուիլյամի կինը Հարիի համար «խնամախոսի» դեր է խաղացել և Չելսիից բաժանվելուց հետո հաճախ է ժամադրություններ կազմակերպել։
Այդ պատճառով, երբ արքայազնը զգացել է, որ իսկապես սիրում է, առաջինը խոսել է ավագ եղբոր կնոջ հետ։ Դքսուհին վայրկենաբար հավանության է արժանացրել Մեգանի թեկնածությունը։

Աղջիկներն առաջին անգամ հանդիպել են 2016-ի նոյեմբերին։ Եվ չնայած նրանք ընդհանուր ոչինչ չունեին՝ Քեյթն աշխատեց այնպես անել, որ նա դառնա Հարիի կինը։ Իսկ այժմ դքսուհիների մտերմությունն ավելի է ամրապնդվում։
Բացի այդ, Քեյթին դուր է գալիս, որ այժմ մամուլի ուշադրության կենտրոնում միայն ինքը չէ։ Նա ցանկանում է ընտանիքի և երեխաների ուղղությամբ կենտրոնանալ։









































