Մարսի վրա տիեզերագնացների հիպոթետիկ վայրէջքը առաջին տեղն է գրավել տիեզերական ամենագրավիչ հեռանկարների ցուցակում՝ հավաքելով հարցմանը մասնակցած բրիտանացիների ձայների 76%-ը։ Իսկ երկրացիների հանդիպմանը այլմոլորակայինների հետ անհամբերությամբ սպասում է հարցվածների 72%-ը։ Նման տվյալներ է բերել YouGov ընկերությունը։
Ինչպես ցույց են տվել հարցումները՝ ամենահետաքրքիր հեռանկարների թվում են այլմոլորակային միկրոօրգանիզմների հայտնաբերումը (72%), ինչպես նաև տիեզերագնացների նոր վայրէջքը Լուսնի վրա (65%)։ Հարցվածներին նաև հետաքրքրել է օգտակար հանածոների արդյունահանումը աստղակերպերի վրա(56%), հասանելի տիեզերական զբոսաշրջության զարգացումը և տիեզերքում հյուրանոցների կառուցումը (47%):

Հետաքրքիր է, որ ամենաուշագրավ տիեզերական ձեռբերումը բրիտանացիները համարում են Լուսնի վրա վայրէջքը (84%)։ Իսկ առաջին մարդու թռիչքը դեպի տիեզերք՝ իրականացված Յուրի Գագարինի կողմից, երկրորդ տեղում է հայտնվել (79%):












































