Պետք է կարողանալ ճիշտ օգտագործել արևապաշտպան քսուքը: Այս մասին հայտարարել են Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները՝ գրում է newsyou.info-ն:
Քսուքի սխալ օգտագործումը, ըստ գիտնականների, կարող է կյանք արժենալ: Եթե մարմնի վրա ճիշտ չտարածվի քսուքը, կավելանա մաշկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
![]()
Հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ քառ.սմ-ի վրա 0,75 միլիգրամ քսուք տարածելու դեպքում նվազում է մաշկի հյուսվածքների վնասման մակարդակը, իսկ 2 մգ քսելու դեպքում ընդհանրապես վնասվածքներ չեն առաջանում:










































