Հայրենադարձությունը մշտապես եղել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կարևորագույն նպատակը: «Վեց տարի առաջ մենք մեր գործունեությունը ծավալում էինք ի հակառակ արտագաղթի հսկայական միտումների: Մենք սկսել ենք այդ գործը, որովհետև պետությունը դրանով չէր զբաղվում, բայց մեծ հույսեր ունեինք, որ որոշ ժամանակ հետո դա կդառնա պետական քաղաքականություն: Այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է: Թվում է, թե ամենախենթ գաղափարն անգամ կարելի է իրականացնել, բայց ունենք ինստիտուցիոնալ խնդիր»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց «Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը՝ հավելելով, որ հանդիպել են վարչապետին, քննարկել հայրենադարձության քաղաքականության կարևորագույն տարրերը, որպեսզի լուրջ հաջողություններ գրանցվեն:
«Թավշյա հեղափոխությունից հետո Սփյուռքում կտրուկ փոխվել են մարդկանց տրամադրությունները. դրական սպասումներ կան, մարդիկ մեծ հույսեր ունեն և ցանկություն՝ Հայաստանի հետ կապ ունենալով ծրագրեր իրականացնելու և մշտական բնակություն հաստատելու»,- ընդգծեց Մարաշլյանը:
Նրա խոսքով՝ պետք է ստեղծվի պետական կառույց, որը կզբաղվի հայրենադարձությամբ: Մեր զրուցակիցը նաև մտահոգություն հայտնեց այն մասին, որ դեռևս չկա հայրենադարձության մասին օրնեք, չկա նաև էթնիկ սահմանափակում:
Մանրամասն՝ տեսանյութում:









































