Բրիտանաամերիկացի դերասան Էնթոնի Հոփքինսը պատմել է, որ ալկոհոլային կախվածությունից իրեն բուժվել օգնել է կրոնը՝ գրում է Page Six-ը:

Հոփքինսը պատմել է, որ 1975թ. «Անանուն հարբեցողներ» կազմակերպության հանդիպումներից մեկի ժամանակ մի կին իրեն հարցրել է, թե իսկ ինչու պարզապես չհավատալ Աստծուն: Այդ ժամանակից ի վեր, դերասանի խոսքով, ինքը այլևս չի դիպչել ալկոհոլին:
Հոփքինսը նշել է, որ այդ ժամանակ իր կերտած կերպարները իր համար ատելի էին, և հավելել է, որ հարբեցողությունը հազվադեպ երևույթ չէ թատրոնի դերասանների շրջանում:

Հոփքինսը պնդում է, որ ցանկացած ոք ունակ է ավելին անելու և կարող է նոր կյանք սկսել:






































