Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի աշխատանքը հավանության արժանացնող վարկանիշն անկում է ապրել՝ նվազագույն մակարդակի հասնելով։ Հնարավոր է՝ պատճառը Brexit-ի շուրջ վերջին առաջարկություններից դժգոհությունն է։ Այս մասին են վկայում Evening Standard պարբերականի համար անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալները։
Հուլիսյան հարցման համաձայն՝ բրիտանացիների 30 տոկոսը գոհ է Թերեզա Մեյի աշխատանքից, ինչը 5 տոկոսով պակաս է հունիսի ցուցանիշից։
Իսկ Մեյի Պահպանողական կուսակցության անդամների շրջանում հարցումը նրա վարկանիշի ավելի կտրուկ անկում է ցույց տվել՝ այն 68 տոկոսից 55-ի է հասել։
Մեծ Բրիտանիայի կառավարության վարկանիշը հասել է 22 տոկոսի՝ ի տարբերություն հունիսի 30 տոկոսի։









































