ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն այժմ վերելք են ապրում, ինչն ակնհայտ է Սիրիայի և երկրների տնտեսական ճգնաժամը հաղթահարելիս։
Երկու երկրների նախագահները հայտարարել են Մոսկվայի և Անկարայի միջև ապրանքաշրջանառության աճի և տնտեսական փոխգործակցության ամրապնդման մասին։ Հարաբերությունների զարգացում է արձանագրվել նաև մշակութային, առևտրային և զբոսաշրջային ոլորտներում։
ԲՐԻԿ-ի գագաթնաժողովը Հարավային Աֆրիկայում է տեղի ունենում։ Այն կավարտվի հուլիսի 27-ին։






































