Sunday, 14 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է

Այդ ազգանունները շուտով լսելու եք, սա ռումբ է պետականության համար. Ռոբերտ Քոչարյան

Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, այս ի՞նչ ենք անում. սա ռումբ է պետականության համար։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից իրեն առաջադրված մեղադրանքին։

Նա հայտարարել է, որ գործն ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանք է։

«Սա վտանգավոր պահ է հենց երկրի համար։ Ռումբ է՝ դրված մեր պետականության տակ։ Սահմանադրական դատարանի որոշման այս ձևով վերանայումը մի ռումբ է, որը հաստատ պայթելու է, հնարավոր չի, որ սա չպայթի։ Իրավական համակարգը շատ մեծ վտանգի տակ է», – ընդգծեց Քոչարյանը՝ հավելելով, որ ներկայիս իշխանությունը հավերժական չէ և ամեն նոր եկած իշխանություն իր հերթին վերանայելու է քրեական գործը։

«Սրանով ամբողջ բանակն է մեղադրվում։ Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, էս ինչ ենք անում։ Այս կարգի բանակի պախարակումն ինչի՞ է բերելու։ Ղարաբաղի հարցը լուծվա՞ծ է, սահմաններում հանգի՞ստ է»,- հայտարարեց Քոչարյանը։

Հարցին, թե կա՞ն այլ զինվորականներ, որոնք այս գործով անցնում են որպես վկա կամ կասկածյալ, Քոչարյանը պատասխանեց. «Ես իրավունք չունեմ ասելու, բայց դուք այս երկու օրը լսելու եք այդ ազգանունները։ Ես եզրակացնում եմ, որ եթե բանակն է դա արել, ես էլ գերագույն գլխավոր հրամանատարն եմ ու դա իրականացրել եմ բանակի միջոցով, ուրեմն մեր ամբողջ բանակը հանցագործ է դառնում»։

Դիտարկմանը, որ մեղադրանքը պաշտպանողները վկայակոչում են 0038 գաղտնի հրամանը՝ համարելով, որ բանակը ներքաշվել է ներքաղաքական գործընթացներում, երկրորդ նախագահն ասաց. «Իրենք ասում են, որ այդ հրամանի միջոցով մտցվել է փաստացի ռազմական դրություն։ Կամ իրենք իրենք պատկերացում չունեն, թե ինչ է ռազմական դրությունը, կամ այն փաստերը չունեն, որ քիչ թե շատ խելքին մոտ բան լինի գրված։ Ես մի հարցազրույցում ասել եմ, որ փետրվարի 23-ին հանդիպում եմ ունեցել մեր զինվորական նախարարի հետ եւ այդ հանդիպումը կապված էր ԵԿՄ-ի հետ։ Հանդիպման իմաստը եղել է հետեւյալը, որ բանակն իրավունք չունի ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ։ Մեր մի քանի գեներալներ, այդ թվում Մանվել Գրիգորյանը լինելով բանակի գեներալ, 2-3 օր քննարկում էին, թե Երկրապահը պետք է միանա ցուցարարներին, թե ոչ։

Դա անթույլատրելի էր։ Ես ուղղակի պահանջել եմ պաշտպանության նախարարին՝ միջոցներ ձեռնարկել բանակը քաղաքական գործընթացներից հեռու պահելու համար։ Բանակի անմիջական կառավարումը բանակի ղեկավարությունն է իրականացնում»։

Քոչարյանը պնդեց, որ այդ գաղտնի հրամանը եղել է նախարարի հրամանը. «Երկու օր հետո ինքն ինձ ասաց, որ որոշել են սպայական կազմը զորանոցային վիճակի բերել մեկ նպատակով՝ հեռու պահել քաղաքական գործընթացներից։ Ընդդիմությունը բոլոր միջոցներով, ԵԿՄ-ի միջոցով փորձում էր բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։ Նա ինձ ասաց, որ որոշել են այդպես անել՝ բանակը հեռու պահելու համար»։ Նա հավելեց, որ այդ օրերին տագնապալից լուրեր էին ստանում շփման գծից։

Իմ իրավունքն է եղել արտակարգ դրություն մտցնել, ու երբ սպառնալիք կա սահմանադրական կարգին, առաջին հերթին բանակը պետք է վերահսկողության տակ վերցնի կառավարական շենքերը, ռազմավաայան օբյեկտները, ասել է նա:

«Տվյալ դեպքում ես չգիտեմ մանրամասնությունները, թե ինչ են արել, ուր են գնացել, որովհետեւ այս օպերատիվ հարցերն իմ գործը չեն։ Բանակն առաջին հերթին այդ նպատակների համար է օգտագործվում նման դեպքերում։ Ես տեղեկություն չունեմ, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ։

Մենք վիրավոր զինծառայող չունենք։ Մենք ունենք երկու զոհ ներքին զորքերից եւ 8 քաղաքացիական մարդ ոստիկանության եւ ցուցարարների բախման արդյունքում, բայց ոչ մի վիրավոր զինծառայող չունենք։ Եվ նախարարը, եւ անվտանգության մեր պետը հաջորդ օրը զեկուցում էին, որ բանակը չի բախվել ցուցարարների հետ։ Ամեն ինչ ցույց է տվել, որ բանակը չի օգտագործվել»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իր համար զարմանալի էր, թե ինչու պետք է 10 զոհ լիներ։

«Շատ անսպասելի էր ինձ համար, ես ասում էի՝ ինչու պետք է այսպես լիներ»,-ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում