Կալիֆորնիայի նահանգի հարավում բնածին հրդեհը տարածվել է Լոս Անջելեսից դեպի արևելք գտնվող Այդիլուայլդ քաղաքում, ինչի հետևանքով 12 հազար մարդ տարհանվել է՝ տեղեկացնում է from-ua.com-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ մի քանի տուն արդեն այրվել է, վիրավորներ, բարեբախտաբար, չկան: Սան Բերնարդինո ազգային արգելոցի աշխատակիցների տվյալներով՝ հրդեհը արդեն ընդգրկել է ավելի քան 12 քառ.կմ:












































