Հաջորդ տարվա բյուջեում աշխատավարձերի և թոշակների բարձրացման որոշում դեռևս չկա:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ վերջերս հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկվող տարբերակում առայժմ չի նախատեսվում բարձրացում: Նա խորհուրդ տվեց ծանոթանալ միջնաժամկետ ծախսերի ծրագրին, որում ամրագրված են 2019-ին կանխատեսվող հիմնական ցուցանիշները: «Ես առաջարկում եմ ուսումնասիրել փաստաթղթերը»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան «սոցիալական ծախսերն ավելանալո՞ւ են, թե ոչ» ճշտող հարցին:









































