ՀՀ բնապահպանության նախարարությունը Սեւանա լճում ազոտի ու ֆոսֆորի հետ կապված ուսումնասիրություն է իրականացրել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահապնության նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Ցուցանիշները նորմայի մեջ են, բայց մի քանի ֆակտորներ կան այս պահին, որ գումարվել են իրար: Սա միայն Սեւանա լճին չի վերաբերում, ջրիմուռների աճը ոչ միայն Սեւանում է, այլ նաեւ այլ ջրավազաններում Եվրոպայում: Սա մի քանի ֆակտորներ են՝ նվազ տեղումներ, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի մեծ ծավալներ», – ասաց նախարարը՝ հավելելով, որ բոլոր ավազաններից կեղտաջրերը լցվում են Սեւանա լիճը:







































