Monday, 22 06 2026
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված

Շատ ավելի վտանգավոր են նրանք, ովքեր ծափահարում են Նիկոլ Փաշինյանին․ քննարկում «Առաջինում»

Քաղաքացիական պայմանագիրը դեռ որոշում չի կայացրել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին, սակայն կուսակցության ներսում արդեն մեկնարկել է քաղաքապետի չորս հնարավոր թեկնածուների ծրագրերի քննարկումը։ Ակնհայտ է՝ անկախ այն հանգամանքից՝ ՔՊ-ն առանձին, թե «Ելք»-ով կմասնակցի ընտրություններին, հենց այս կուսակցության թեկնածուն է լինելու ցուցակի առաջին համարը։ Փրայմերիզի գաղափարը լավն է. հանրությանը հայտնի են ՔՊ-ի չորս թեկնածուները, որոնք կուսակցության ղեկավար մարմնին ներկայացնում են իրենց ծրագրերը, ու ընտրության ինչ-որ մեխանիզմով բոլորիս համար պարզ կլինի, թե ով է ընտրություններում լինելու Փաշինյանի ցուցակի առաջին համարը և վստահաբար՝ Երևանի ապագա քաղաքապետը։ Դրական է արդեն այն հանգամանքը, որ հասարակությունը հենց սաղմնային փուլից մասնակցում է գործընթացին։

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում առայժմ չկան կադրային քաղաքականության չափանիշներ, ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմներ, և այս ամենը տեղի է ունենում ավելի շատ ֆորմալության շրջանակներում։ Ուստի երբեք պետք չէ մոռանալ, որ հեղափոխության տրանսֆորմացիան պետական քաղաքականության բարդ ու բազմաշերտ գործընթաց է, որի տարբեր հանգրվաններում կարող են լինել ոգևորության և հիասթափության առիթներ։ Հիմա Հայաստանը գտնվում է հենց այդ փուլում՝ բացված հնարավորություններով ու առաջացող ռիսկերով հանդերձ։

«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի քննարկմանն այսօր մասնակցեցին բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանը և գրող Սարգիս Հովսեփյանը:
Ի. Աբգարյանի դիտարկմամբ՝ Հայաստանում միշտ է եղել կադրերի խնդիր, «Հսկայական ՀՀԿ-ն նույնպես ունեցել է կադրերի խնդիր, այլապես նույն դեմքերին անընդհատ չէին տեղափոխի մի պաշտոնից մյուսը: Սխալ մոտեցում է, երբ շատերն կարծում են, որ նոր իշխանությունը երիտասարդ թիմ է, դրա համար կադրային խնդիր կունենա: Կադրային քաղաքակնության խնդիրն այն է, որ իշխող ուժը չի ուզում ընդարձակել սահմանները և կադրեր փնտրել թեկուզ անկուսակցականների կամ այլ կուսակցությունների շրջանում, որոնք իշխանության մեջ չեն եղել, պետք է ընտրել՝ պրոֆեսիոնալ որակներից ելնելով»:
Բլոգերի կարծիքով՝ Երևանի քաղաքապետը պետք է ունենա քաղաքական գործչին բնորոշ հատկանիշներ և կարողանա համակարգել աշխատանքները:
Նարեկ Այվազյանը նշեց, որ Հայաստանում կադրային խնդիրն առկա է անկախությունից ի վեր: Նրա կարծիքով՝ էական է, թե ինչ գաղափարախոսություն է ներդրվելու կառավարման համակարգում. սկսած սովորական օրենքներից մինչև Սահմանադրություն պետք է վերանայվի»:

Սարգիս Հովսեփյանի կարծիքով՝ կադրային հարցը այս պահին ամենակարևոր հարցերից է. «Երևաց, որ նոր կառավարությունում շատ ազնիվ մարդիկ կարող են լինել, բայց տարբեր պատկերացումներ ունենալ, և դա խնդիրներ կառաջացնի հենց ներսում: Քանի որ կադրերի սղություն կա, նոր կադրերը հաճախ ընտրվում են ազնվության չափանիշով» :

Ս. Հովսեփյանի դիտարկմամբ՝ հակահեղափոխությունը կարող է գալ հենց նոր կադրերի դեմքով: Նրա խոսքով՝ նախորդ մշակույթը եթե գա, հակահեղափոխությունը կհաղթի:

Ի. Աբգարյանի խոսքով՝ ՀՀԿ-ն անընդհատ ուզում է ցույց տալ, որ վատը չի եղել, որ հիմա էլ նույնը կրկնվում է: «Նրանք ակամա արդարանում են: ՀՀԿ-ից հակահեղափոխություն սպասելը ծիծաղելի է: Շատ ավելի վտանգավոր են նրանք, ովքեր ծափահարում են Նիկոլ Փաշինյանին»,- ընդգծեց բլոգերը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում