Առևտրային պատերազմները կարող են հանգեցնել հաջորդ տարի համաշխարհային տնտեսության աճի տեմպի անկմանը: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Fitch միջազգային վարկանիշային գործակալության զեկույցին:
«Առևտրային հակասությունների զարգացումը, որը կարող է հանգեցնել 2 տրիլիոն դոլարի համաշխարհային առևտրային հոսքերի նոր ներմուծման տուրքերի, կհանգեցնի համաշխարհային տնտեսական աճի 0,4 տոկոս նվազման: 2019 թ.՝ 2,2% -3,2% նվազման»,- հայտարարել են գործակալությունում:
Փորձագետները նաև նշել են, որ նոր սակագներից կտուժեն ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տնտեսությունները:







































