Հիվանդանոց տեղափոխելուց հետո Հոնկոնգի 59-ամյա բնակչուհու մոտ հայտնաբերել են թռչնագրիպ: Սա այս վիրուսի ախտորոշման առաջին դեպքն է այդ քաղաքում 2003թ.-ից ի վեր, հայտնում է BBC-ն: Կինն իրեն վատ է զգացել Չինաստան կատարած ուղևորությունից որոշ ժամանակ հետո: Դեռևս հայտնի չէ` արդյոք նա հիվանդությունը ձեռք է բերել այնտե՞ղ, թե՞ հարազատ քաղաքում: Թռչնագրիպի H5N1 վիրուսը 2003թ. դարձել էր վեց հոնկոնգցիների մահվան պատճառ: