Թուրքիան մտադիր չէ հանուն ԱՄՆ-ի դադարեցնել Իրանի հետ հարաբերությունները և միանալ հակաիրանական արգելանքներին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ գրում է trend.az-ը:
Թուրքիան կարծում է, որ Իրանի դեմ պատժամիջոցները անընդունելի են՝ ասել է Էրդողանը:
«Իրանը մեզ համար կարևոր ռազմավարական գործընկերներից մեկն է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նա ընդգծել է Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ դա կշարունակվի:











































