Ամերիկյան AdWeek պարբերականը հրապարակել է ոլորտի ողջ պատմության ընթացքում ամենածիծաղելի գովազդների տասնյակը: Առաջին հորիզոնականում John West Salmon սաղմողի պահածո արտադրող ընկերության հոլովակն է, որում արջը սաղմոնի համար պայքարում է ձկնորսի հետ:
Երկրորդ հորիզոնականում Wendy’s արագ սննդի ցանցի գովազդն է, որը նկարահանվել է դեռ 1984 թ.: Երրորդում կրկին կենդանիներ են. Cadbury շոկոլադային ընկերության հոլովակում գորիլան խելագարվում է՝ նվագելով հարվածային գործիքների վրա:
Ավելի վաղ AdWeek պարբերականը կազմել էր ամենահիմար գովազդների տասնյակը: