Saturday, 27 06 2026
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները

Քոչարյանը ճիշտ էր, Հոկտեմբերի 27-ի գործը «ուչաստկովիի» մակարդակի է. Շմայսի հորեղբորորդին դիմել է դատախազին

Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանն օրերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի կողմից Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, ինչպես նաև իր անձին և ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մասով։

Հատուկ քննչական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ այդ դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։ Առայժմ հարուցված քրեական գործ չկա։

Միհրան Մովսիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ 19 տարի շարունակ ինքը և իր ընտանիքը խոշտանգման են ենթարկվել «Հոկտեմբերի 27-ի խարանը իրենց վրա կրելու պատճառով», մինչդեռ ինքը բացարձակ կապ չի ունեցել 27-ի գործի հետ։ Սակայն անհիմն կերպով 1 ամիս շարունակ գտնվել է ԱԱԾ մեկուսարանում՝ առանց կարգավիճակի, առանց մեղադրանքի ու հիմքերի։ «Հուլիսի 9-ին ես նամակ եմ գրել գլխավոր դատախազին, որը հետագա քննության համար ուղարկվել է ՀՔԾ։ Ես հուլիսի 19-ին հրավիրվել եմ ՀՔԾ, տվել եմ բացատրություն, որի բովանդակությունը չեմ կարող առայժմ մանրամանսել։ Բայց կարող եմ ասել, որ 1999 թվականից ես և իմ ընտանիքը խոշտանգման ենք ենթարկվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այդ թվում՝ Գագիկ Ջհանգիրյանի, որը հանդիսանում էր 27-ի գործով քննչական խմբի ղեկավարը և շարժվում էր իր քմահաճույքով ու կողմնակի մարդկանց հետ քննություն էր վարում։ Դրա համար էլ առ այսօր կազմակերպիչները բացահայտված չեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մովսիսյանը։

Մեր հարցին, թե ինչու է դրա մասին բարձրաձայնում 19 տարի անց, Մովսիսյանը պատասխանեց, որ նախկինում բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին, դիմումներ է ուղարկել, լրատվամիջոցներով հայտարարություններ է արել, բայց այդպես էլ իր հայտարարությունները մնացել են անարձագանք։ «Ոչ մեկին չի հետաքրքրել իմ ճակատագիրը։ Ո՛չ Գորիկ Հակոբյանը, ո՛չ Աղվան Հովսեփյանը, ո՛չ Արամ Թամազյանը ընթացք չեն տվել իմ գործին։ Մինչդեռ ես անհիմն խոշտանգվել եմ, պատանդի կարգավիճակում գտնվել եմ ԱԱԾ մեկուսարանում, մենախցում, 1 ամիս ոչ մեկի հետ չեմ տեսակցել, ոչ էլ իմ այնտեղ գտնվելը որևէ կերպ արձանագրվել է։ Ես 27-ի գործի հետ ոչ մի կապ չունեմ, ոչ դատվել եմ, ոչ կալանավորվել եմ այդ գործով։ Իսկ եթե հակառակը պնդողները կան, ապա ես ցանկանում են այդ հարցերի պատասխանը ստանալ և՛ Սերժ Սարգսյանից, և՛ Կառլոս Պետրոսյանից, և՛ Գագիկ Ջհանգիրյանից, իսկ Գորիկ Գուրգենիչից արդեն ուշ է պատասխան պահանջելը»,- ասաց Մովսիսյանը։

Հոկտեմբերի 27-ի գործի մեղավորների, կազմակերպիչների մասին Միհրան Մովսիսյանը հակված չէր խոսել։ Ասաց, որ դա իրեն չի վերաբերում։ «Ճիշտ կլիներ, որ իրադրության փոփոխությամբ պայմանավորված վերանայվեր գործը, և կազմակերպիչների հետ կապված քննություն կատարվեր այնպես, ինչպես հիմա ակտիվ քննություն է գնում Մարտի 1-ի գործով։ Ժամանակն է, որ Հոկտեմբերի 27-ի գործով էլ քննարկվեր հետագա քայլեր անելու, քանի որ գործի քննությանը նախկինում լուրջ մոտեցում չի ցուցաբերվել անձամբ Գագիկ Ջհանգիրյնաի կողմից։ Նա գործի քննությունը միտումնավոր շեղել է ճիշտ ուղուց։ Քոչարյանը 1999 թվականին հայտարարեց, թե 27-ի գործը մի «ուչաստկովիի» մակարդակի գործ է։ Ես լինելով իրավաբան ու իրավապահ մարմնի նախկին աշխատակից, համոզված եմ, որ Քոչարյանը ճիշտ էր։ Այս գործը կարելի էր կարճ ժամանակում բացահայտել, պարզել ոչ միայն պատվիրատուներին, այլև կատարողներին»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում