Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան դեմ է հանդես գալիս Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին։ Նրա խոսքերով՝ Թուրքիան չի պատրաստվում միանալ Իրանի դեմ ԱՄՆ–ի և ԵՄ պատժամիջոցներին։
Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան դեմ է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը «կտուժի», եթե շարունակի սպառնալ ԱՄՆ–ին։










































