Բրիտանացի դիետոլոգները կազմել են մթերքների և ուտեստների ցանկը, որոնց օգտագործումը օգնում է մարդուն իրեն ավելի լավ զգալ և երկար ապրել։ Ձկան, բանջարեղենի և աղցանների կողքին ցուցակում են հայտնվել նաև չիփսերը և շոկոլադե թխվածքաբլիթները, որոնք սովորաբար չեն նույնականացվում առողջ սննդի հետ։

Սննդաբանների խոսքերով՝ չիփսերի գլխավոր օգտակարությունը կայանում է նրանում, որ նրանք կարող են ապահովել մարդու օրական կալորիաների չափաբաժինը։ Ընդ որում, չարաշահել դրանք խորհուրդ չի տրվում, քանի որ նման մթերքները հարուստ են ճարպերով և աղով, որոնք դժվար են դուրս գալիս օրգանիզմից։

Ընդ որում, բիսկվիթային շոկոլադե թխվածքաբլիթները բետագլյուկանի աղբյուր են պարզվել, որը օրգանիզմի համար օգտակար իմունամոդուլյատոր է։ Այն թույլ է տալիս կարգավորել խոլեստերինի մակարդակը արյան մեջ և հաջողությամբ միացնել իմունային համակարգը՝ հիվանդությունների ժամանակ։








































