Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին՝ գրում է trend.az-ը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ:

Դեմ առ դեմ բանակցություններից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված հանդիպում:












































