Էլեկտրական Moveo սքութերը ստեղծվել է հունգարական ոչ առևտրային ընկերության կողմից, որը ներկայունս միջոցներ է փնտրում այն թողարկելու համար: Մոդելի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն կարելի է ծալել և քարշ տալ ինչպես ճամպրուկ:
Moveo-ն կշռում է 25 կգ: Արագությունը 45 կմ/ժ է: Սքութերը լիցքավորելու համար 1 ժամ է անհրաժեշտ: Մեկ լիցքավորումը բավարարում է 35 կմ-ի համար: Այս հրաշք փոխադրամիջոցը դեռևս 2 գույնով է պատրաստված` սև և ոսկեգույն: Այն կարժենա մոտ 3100 դոլար: