Պրոֆեսոր Մայքլ Պեշկինը ներկայացրել է սեփական մշակումները, որոնք կարող են զգալիորեն հեշտացնել և արագացնել դպրոցներում և բուհերում կրթական գործընթացը:
Lightboard գրատախտակը կարող է օգնել հաղթահարել այն բազում թերությունները, որ ունեն ժամանակակից գրատախտակները:
Այն շատ բարակ է, դրա մակերեսն իրենից ներկայացնում է թափանցիկ ճարտարապետական ապակի: «Գրատախտակին գրելու» համար կկիրառվեն գունավոր մարքերներ: «Գրվածքը» ավելի շատ նման կլինի գալագրամայի՝ այն հնարավոր կլինի կարդալ գրատախտակի 2 կողմից:
Բացի այդ, սարքավորումը կարող է իր «էկրանին» ցուցադրել կոնտենտ՝ սովորական լուսարձակիչի միջոցով: