Հետազոտողների համար համար Volkswagen, Chrysler, Ford, Toyota, General Motors, Tesla և ThyssenKrupp ընկերությունների մեծ ծավալով գաղտնի տվյալներ են հասանելի դարձել։
Ամբողջ տեղեկատվությունը պահպանվել է Level One Robotics ընկերության հանրամատչելի սերվերում։ Մասնագետները շուրջ 100 ընկերության կարևոր փաստաթղթեր են հայտնաբերել։
Նման տեղեկության ընդհանուր ծավալը գերազանցել է 157 գեգաբայթը։ Հիմնականում դրանք տարբեր սխեմաներ են, գործարանների հարկերի նախագծեր, թղթաբանությունը և վերջին 10 տարում կազմված այլ թղթեր։ Հայտնաբերվել է նաև ընկերությունների որոշ թոփ մենեջերների անձնագրերի և վարորդական վկայականների սքանավորված տարբերակները։
Տվյալները հասանելի են դարձել ֆայլերի փոխանցման rsync համակարգի օգտագործման պատճառով, որի սերվերում ոչ մի սահմանափակում չի եղել։










































